Բեվերլի Շաֆեր
Բեվերլի Շաֆերի միջազգային ճանաչում վայելող ֆիլմերն արժանացել են ավելի քան 40 մրցանակների, այդ թվում նաև` ՙՕսկարի՚` ՙԵս կգտնեմ ճանապարհը՚ (1978) ֆիլմի համար, ուր պատմվում է մի փոքր հաշմանդամ աղջկա մասին: ՙԵս կգտնեմ ճանապարհը՚-ը Շաֆերի նկարահանած ՙԿանադայի երեխաները՚ 10 ֆիլմերից մեկն է: Այդ ֆիլմաշարում տեղ են գտել Կանադայի տարածաշրջանում տարբեր ծագում, կենսակերպ, մշակութային պատկանելություն ունեցող երեխաների կյանքի պատմություներ:
Շաֆերի վերջին ֆիլմը` ՙՊարոն Մերգլերի նվերը՚, հուզիչ պատմություն է աշակերտի և ուսուցչի փոխհարաբերությունների, գթասիրտության, երաժշտության ուժի մասին: Փոքրիկ դաշնակահարուհի Խին Բենը չինացի էմիգրանտների իննամյա դուստրն է: Մոնրեալ այգում տեղի է ունենում նրա ճակատագրական հանդիպումը պարոն Մերգլերի հետ: Վերջինս դաշնամուրի ուսուցիչ է, որը ապրում է իր կարիերայի մայրամուտը: Խին Բենը դառնում է նրա վերջին և ամենաինքնատիպ աշակերտուհին:
ՙՊարոն Մերգլերի նվերը՚ բավականին հղկված ֆիլմ է: Դա մի պատմություն է, որն հուզում է մեզնից յուրաքանչյուրին, պատմություն` մահվան և կյանքի պարգևների մասին, ինչպես նաև` մեր կյանքում առանձնահատուկ ուսուցիչների ունեցած դերի մասին:
2002-ին նկարահանված ՙԻնձ ծնող մորը՚ ֆիլմը պատմում է Մարի Կլասենի մասին, որը փնտրում է իր կենսաբանական մորը: Մարին, որից մայրը հրաժարվել էր ծնվելուց հետո, փորձում է բացահայտել իր ծագման և ինքնության առեղծվածը: Փնտրելով մորը` նա բացում է գաղտնիքներով և անակնկալներով լի Պանդորայի արկղը: Մոնրեալի համաշխարհային 26-րդ կինոփառատոնում տեղի է ունենում այս ֆիլմի առաջին ցուցադրությունը, և Globe and Mail-ը բնութագրում է այն որպես ՙհուզիչ ցնցող ոդիսական՚:
Օսկարակիր ՙԵս կգտնեմ ճանապարհը՚ ֆիլմին հաջորդում է “Նորապսակները”, որի նկարահանումները ավարտվել են 1999-ին: Շաֆերը պատմում է, թե ինչպես Նադյա դե Ֆրանկոն, որը հանդիսանում է ՙԵս կգտնեմ ճանապարհը՚ ֆիլմի հերոսուհին, ինտերնետի միջոցով ծանոթանում է Դենիս Սուիթի հետ: Այդ ռոմանտիկ ծանոթությունը հանգեցնում է սիրո և ամուսնության: Այս ֆիլմի մասին Globe and Mail-ը գրեց. ՙՇաֆերը բացահայտել է կյանքի ճշմարիտ բնույթը, ինչի մասին Հոլիվուդը կարող էր միայն երազել՚:
1987-ին Շաֆերը հեղինակում է ՙԴեպի ավելի անվտանգ տեղ՚ մեկ ժամ տևողությամբ ազդեցիկ վավերագրական ֆիլմը, որն արյունապղծությունից փրկվածի մասին է: Ֆիլմը հեռարձակվել է CBC, BBC, PBS-ով`ՙՖրոնթլայն՚-ծրագրի շրջանակներում, և ճանաչվել հարյուրամյակի լավագույն ֆիլմերից մեկը Ամերիկյան Ֆիլմերի Գրադարանների Ասոցիացիայի կողմից:
|
|
Beverly Shaffer
Beverly Shaffer's internationally-respected films have garnered over 40 awards during her career at the
National Film Board, including an OscarВ® for her sensitive portrayal of a disabled young girl in I'll Find a Way (1978). The film is one of
ten titles in Shaffer's Children of Canada series which looks at children of varied backgrounds, cultures and lifestyles from across
Canada.
Shaffer’s most recent film, Mr. Mergler’s Gift is a moving account of a student and her mentor, and a lyrical reflection on the
transcendent power of music. Xin Ben is the young student pianist, the 9-year-old daughter of Chinese immigrants. A fateful encounter in
a Montreal park has delivered her into the hands of Mr Mergler, a piano teacher nearing the end of his long career. She will be his last
and most extraordinary pupil.
Mr. Mergler’s Gift, is a finely crafted film. It tells a story that touches many of us… the story of death and the gifts of life, and
the role of special teachers in our lives.
Shaffer’s To My Birthmother 2002, follows Marie Klaassen in her search for her biological mother. Adopted at birth, Marie's
quest to unravel the mystery of her origins and identity opens a Pandora’s Box of secrets and surprises.. At its premiere at the 26th
Montreal World Film Festival, the Globe and Mail hailed To My Birthmother as an "emotionally jarring odyssey".
Just a Wedding, the sequel to the OscarВ®-winning I'll Find A Way, was completed in 1999. In Just A Wedding, Shaffer and
Nadia DeFranco, the star of I’ll Find A Way, collaborate to tell the romantic story of Nadia’s courtship and marriage to Dennis Sweet, a
man she met on the Internet. Pushing the boundaries of the documentary form, Shaffer uses dramatic re-enactments featuring the film’s
subjects in the starring roles. “Shaffer has found a true life character that Hollywood can only dream of,” wrote the Globe and
Mail.
To a Safer Place (1987), which Shaffer directed and co-produced, is a powerful one-hour documentary about a survivor of
incest. To a Safer Place was telecast on the CBC, the BBC and the PBS program "Frontline." Widely used by social workers and incest
survivors, To a Safer Place was recognized by the American Film Librarians Association as one of the best films of the decade.
|